«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն ազատվել է աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նա դիմումը ներկայացրել է ուրբաթ օրը՝ հունիսի 6-ին:

Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք դեռ հրամանը չեն ստացել: