Այս տարվա մայիսի վերջին Յունիբանկի գլխամասային գրասենյակում կայացավ բանկի բաժնետիրոջ 2013թ. տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով հաշվետու տարվա ադյունքները, արձանագրվեց, որ իրականացված ռազմավարության շնորհիվ բանկին հաջողվել է աճ արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով եւ պահպանել դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ դրամը, իսկ կապիտալը` 20.7 մլրդ դրամը:
2013թ. Յունիբանկը շարունակել է իր ռազմավարության իրականացումը` ուղղված փոքր եւ միջին բիզնեսի, մանրածախ վարկավորման եւ քարտային բիզնեսի զարգացմանը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելն աճել է 19%-ով եւ կազմել է 117 մլրդ դրամ: Ընդ որում, ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալը հաշվետու տարում աճել է 22%-ով, իսկ քանակը`13%-ով: Փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 37,8 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 22%-ով:
2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով եւ կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով եւ կազմել ավելի քան 115 000:
Յունիբանկի ժամկետային ավանդները կազմել են 86.7 մլրդ դրամ, որից 92%-ը` բաժին է ընկել ֆիզիկական անձանց:
Բանկի ակտիվ քարտերի քանակը հաշվետու տարում գերազանցել է 175 000-ը, բանկոմատների քանակը կազմել է 88, իսկ POS-տերմինալներինը` 688: Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր քարտատերերը, գործընկեր-կազմակերպություններում ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, օգտվում են մինչեւ 40% զեղչերից:
Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի: Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման եւ մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այդ ռեժիմով արդեն իսկ աշխատում են բանկի «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2) եւ «Կոմիտաս» (Երեւան, Կոմիտասի 15/2) մասնաճյուղերը:




























