Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 02-06.06.2014թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.43 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում եւ հաշվարկվել է 1.53 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 357.41 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 46.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ եւ 3.0կգ կենդանի խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար: Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ հրացանը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ ոստիկանության Վեդու բաժին:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 15.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած նմանատիպ խախտման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում իսկ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման դեպքի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի եւ Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկական դեպքի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում եւ հաշվարկվել է 420 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած նմանատիպ խախտման դեպքի համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մեկ գործ քրեական հանցագործության կասկածանքով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին:
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած նույն խախտման վեց դեպքի համար կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 360 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման երկու դեպքերի համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ եւ հաշվարկվել է 120 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք դեպքի քննության արդյունքում կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 90 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար` Երեւանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.28 մլն դրամ գումար:




























