Թուրքիայի մասնավոր հայտնի հիվանդանոցներից մեկի ավագ բուժքույր Այսել Քարսլըն ներկայացրել է իր Վարդանուշ անունով իր հայ տատիկի կյանքի մասին պատմող գիրքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Lokman Hekim Etlik հիվանդանոցի ավագ բուժքույր Այսել Քարսլըն հանդիսավոր պայմաններում եւ ընթերցողների մեծ ակտիվ մասնակցությամբ իրականացրել է իր գրքի շնորհանդեսը եւ վաճառել գիրքն իր ստորագրությամբ։

Այսելը նշել է, որ «Վարդանուշի Ալին» գրքում ներկայացրել է Վարդանուշ անունով իր հայ տատիկի կյանքը։

Նշվում է, որ առաջիկա օրերին Այսել Քարսլըն մասնակցելու է նաեւ Ստամբուլում, Բուրսայում, Մալաթիայում եւ Գիրեսունում կազմակերպվող շնորհանդեսներին, որի ժամանակ եւս գրքերը վաճառելու է իր ստորագրությամբ։