Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներն ավարտված են: Այժմ ընթացքի մեջ են գծանշման եւ ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի եւ հետիոտնային վերգետնյա անցումի կառուցման վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Պատրաստ են նաեւ նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում սկսել շինարարական բուն աշխատանքները:

Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ տեղադրվել են լրացուցիչ արգելապատնեշներ: Զուգահեռ իրականացվում են նախագծային աշխատանքներ՝ խնդրի վերջնական լուծման նպատակով: