Եգիպտոսում 7 տղամարդ է ձերբակալվել նոր նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի երդմնակալության տոնակատարությունների ժամանակ կանանց նկատմամբ սեռական  բռնության կասկածանքով, հաղորդում է երկրի ՆԳՆ-ն:

Կալանավորումները տեղի են ունենում հասարակությանը ցնցած տեսանյութի ֆոնին, որտեղ մերկացնում ու բռնաբարում են կանանց, ամենայն հավանականությամբ, հենց այդ տոնակատարության ժամանակ, Կահիրեի Թահրիր հրապարակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ շաբաթ Եգիպտոսում առաջին անգամ սեռական ոտնձգությունը քրեորեն պատժելի է դարձել: Նոր օրենքով այդ հանցագործության համար նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: