Ճապոնիայի կառավարությունը մտադիր է միջոց գտնել՝ վերականգնելու Անտարկտիդայում կետերի որսը, հաղորդել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Համապատասխան հանձնարարություններով նա դիմել է խորհրդարանին:
Մտադրությունը դադարեցրել են Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո, որը հստակորեն սահմանել է, որ որսն արվում է ոչ թե գիտական, այլ առեւտրային նպատակներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ճապոնիան հայտարարել է, որ դատարանի վճիռը կկատարի, սակայն մեծ ցավ ու խորին հիասթափություն է արտահայտել այդ առիթով:
1986թ. ընդունվել է միջազգային համաձայնագիր, որը արգելել է առեւտրային նպատակներով կետերի որսը:





























