Science էլեկտրոնային թերթում հունիսի 8-ին հրապարակված հետազոտության արդյունքներով, Նյու-Յորքի համալսարանի Լանգոնե բժշկական կենտրոնի գիտնականներն առաջին անգամ ապացուցել են, որ ուսուցումից հետո քունը նպաստում է դենդրիտային բջջիջների ՝ ուղեղի բջիջներից փոքրագույն ելուստների առաջացմանը, որոնք միանում են գլխուղեղի այլ բջիջների հետ եւ թեթեւացնում սինապսների միջոցով տեղեկատվության անցկացումը, հաղորդում է MIGnews.ru-ն:

Մկների վրա անցկացված հետազոտությունները հզոր ապացույց են այն վարկածի, որ քունը օգնում է կոնսոլիդացնել եւ ամրացնել նոր գիտելիքները՝ պահպանելով դրանք հիշողությունում:

Բջջային մակարդակում քունը հանգիստ չէ. ուղեղի բջիջները օգնում են մարսել արթուն ժամանակ ստացած նոր տեղեկատվությունը, այն կրկնվում է խոր (դանդաղ) քնի ժամանակ, երբ ուղեղային ալիքները դանդաղեցված են, իսկ աչքերի արագ շարժումն ու երազատեսությունը ընդհատվում են:

Գիտնականները վաղուց էին պնդում, որ գիշերային կրկնությունը օգնում է մեզ նոր հիշողություններ ձեւավորել, սական այդ գործընթացի հիմքում ընկած կառուցվածքային փոփոխությունները դեռեւս թույլ են հետազոտված: