Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանի զինվորական հենակետերից մեկի վրա քուրդ զինյալների հարձակման ընթացքում 1 թուրք զինվորական է սպանվել:
Զինված բախումը տեղի է ունեցել հունիսի 1-ի երեկոյան, որի ընթացքում PKK-ի զինյալների կրակահերթից վիրավորվել է 3 թուրք զինվորական, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Անմիջապես բախման վայր են նետվել թուրքական հատուկ նշանակության ուժեր, որոնց օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները:

























