TNS ընկերության հետազոտությունների համաձայն, 5 գերմանացիներից մեկը նախընտրում է աշխատել օրինական ընդմիջման ժամանակ, հաղորդում է The Local-ը:
Աշխատակիցների կողմից ճաշի ժամը բաց թողնելու պատճառները բազմաթիվ են: 55%-ը պնդում են, որ աշխատանքը շատ է, այն ժամանակ, երբ հարցվածների 36%-ը ընդմիջումը դիտարկում են՝ որպես աշխատանքային գործընթացի ընդհատում, ուստի նախընտրում են այն անտեսել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Արդյունքում արշավ է անցկացվել, որի ընթացքում մասնակիցները աշխատակիցներին հիշեցրել են ընդմիջումների օգտակարության մասին:
«Սա արհմիությունների մեծ հաջողությունն է, որ ընդմիջումները ներառված են աշխատանքային պայմանագրերում», հաղորդել է արհմիություններից մեկի ղեկավար Ֆրենկ Բսիրկեն:





























