Հանրապետությունում, հունիսի 10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում հունիսի 10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝  գիշերը՝  +8+11, ցերեկը՝  +24+28,

Տավուշում՝ գիշերը՝  +11+16, ցերեկը՝  +26+31,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  +14+17, ցերեկը՝  +26+30,

Արարատում՝ գիշերը՝  +15+19, ցերեկը՝  +29+32,

Արմավիրում՝ գիշերը՝  +15+19, ցերեկը՝  +29+32,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝  գիշերը՝  +15+19, ցերեկը՝  +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝  +15+20, ցերեկը՝  +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  +8+13, ցերեկը՝  +24+28,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝  +13+17, ցերեկը՝  +27+30: