Մայամիից Թեյլոր Մոքսին (ԱՄՆ) 8 տարեկան հասակում մի քանի հազար դոլար է աշխատել՝ շնորհիվ իր խոհարարական տաղանդի: Նա պատվերով կեքս է պատրաստում, ընդ որում՝ այնքան լավ, որ նույնիսկ մի քանի բավականին խոշոր ընկերություններ նրա հաճախորդն են դարձել:

Աղջկան հաջողությունը ժպտացել է այն բանից հետո, երբ նա հաղթել է պրոֆեսիոնալ խոհարարների KISS Country Midtown Miami Cornbread Competition մրցութում: Թեյլորը միանգամից հայտնի է դարձավ  եւ սկսեց շատ մասնավոր պատվերներ ու երկարատեւ համագործակցության առաջարկություններ ստանալ, հաղորդում է Kedem-ը:

Աղջիկը պատվերները իրականցնում է դասերից հետո՝ հունցում է խմորը, պատրաստում եւ զարդարում կեքսերը, հավաքում թղթե արկղեր: Երբեմն նրան ծնողներն են օգնում, եթե աշխատանքը չափից շատ է:

Ազատ ժամանակի բացակայութունը աղջնակին բացարձակ չի տխրեցնում: Թեյլոր Մոքսին շատ գոհ է, որ մարդկանց ուրախություն է պարգեւում, իսկ ընտանիքին՝ եկամուտ: Նա երազում է մի քանի տարի անց բացել սեփական հրուշակեղենի խանութը, հաղորդում է Rosblat-ը: