Ծագող արեւի երկրի զբոսաշրջիկները միշտ խնդիրներ են ունեցել անլար ինտրենետ կապի հետ. դրա տարածքում քիչ են անվճար « Wi-Fi »-ի գոտիները, իսկ վճարովին էլ բավական թանկ է: Ռոումինգը նույնպես թանկ արժե: Ճապոնական կառավարությունը մտադիր է ուղղել իրավիճակը. բոլոր զբոսաշրջիկներին կապահովեն անվճար ինտերնետով:

Նոր ծրագրի համաձայն՝ երկիր այցելած բոլոր զբոսաշրջիկներին անձնագրային վերահսկողության գոտում «Wi-Fi»-ի անվճար օգտագործման քարտ կտրամադրեն 45 000 միացման կետով: Գոտին ընդգրկում է Տոկիոն, Նագանոն, Հոկայդոն եւ Ֆուկուսիման: Քարտը գործելու է 336 ժամ կամ 14 օր, հաղորդում է «»-ը: Կառավարությունը ծրագրում է ավելացնել անվճար « Wi-Fi »-ի կետերի թիվը ողջ երկրում, հաղորդում է «Travel.ru»-ն:

Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի ավարտին: