Բելգիայի մայրաքաղաքում հունիսի 21-ին տեղի կունենա Cyclonudista փառատոնը, որի շրջանակներումհազարավոր քաղաքացիներ, լրիվ մերկ հեծանիվներով կանցնեն փողոցներով: Նրանց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Միջոցառման նպատակն է ցույց տալ հեծանիվով երթեւեկելու օգտակարությունը քաղաքում:

Մասնակիցները երթը մեկնարկում է ժամը 14-ից Frère-Orban հրապարակից, հաղորդում է Brussels Life-ը:

Փառատոնի համար մերկ հեծանվորդները ավանդաբար բազմագույն կեղծամներ, դիմակներ ու տարբեր զարդեր են կրում: Այդ օրը Բրյուսելի փողոցներում կդադարի մեքենաների եւ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը, հաղորդում է Travel.ru-ն:

Փառատոնի պատվին քաղաքի այգիներում անվճար դասախոսություններ կկարդան շրջակա միջավայրի պաշտպանության մասին, իսկ շատ ռեստորաններում եւ բարերում զբոսաշրջիկներին հատուկ առաջարկներ են լինելու: