2013թ. Հայաստանի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը օգնեց հսկողության տակ պահել գնաճը, հունիսի 9-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: 

Նա նշել է, որ 2013 թ. օգոստոսին` էլեկտաէներգիայի սակագինը հուլիսին թանկանալուց հետո, Հայաստանում գնաճը հասել էր 9,2% պատմական առավելագույնի: Թանկացման  անցանկալի հետեւանքները չեզոքացնելու համար ԿԲ-ն ավելացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսով` մինչեւ  8,5%: Նման քաղաքականությունը ՀՆԱ-ն պահել էր  0,9 տոկոսային կետում: «Տարվա վերջին գնաճը կազմել էր 5,6%», - նշել է Ջավադյանը: 2013 թ. վերջում ԿԲ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,75 տոկոսով` մինչեւ 7,75%:

Ջավադյանը նշել է, որ 2014 թ. երկրորդ կեսին գնաճը ավելի կնվազի,  հնարավոր է՝ մինչեւ 2,5%, սակայն կլինի 4%-ից ոչ ավելի: