Երեւանում, հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը:
Ինչպես այսօր՝ հունիսի 9-ին կայացած բրիֆինգում հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Զալքալիանին, խորհրդակցությունները տեղի կունենան ԱԳ փոխնախարարների մակարդակով: Վրացական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Դավիթ Ջալագանիան, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Հանդիպման ժամանակ դիվանագետները կքննարկեն երկկողմ եւ բազմակողմ հարցերի լայն շրջանակ:





























