Ես տոկոսով փող տալով չեմ զբաղվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով իր եկամուտների մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Դիմելով Ջավադյանին, Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ Ջավադյանի ներկայացրած հայտարարագրի, նա եւ նրա հետ փոխկապակցված անձը 2013-ին զբաղվել են տոկոսով փողեր տալով: Բացի այդ, զարմանք է հարուցում Ջավադյանի ոչ փոքր կարողությունը, հաշվի առնելով, որ նա 1997-ից պետծառայող է Կենտրոնական բանկում:
Ի պատասխան Ջավադյանը հիշեցրել է, որ մինչ այդ 6 տարի ղեկավարել է Հայաստանի առեւտրային բանկերից մեկը (Արմինվեստբանկ-խմբ) եւ եղել դրա բաժնետերը, որից հետո վաճառել է իր ակցիաները: «Ինչ վերաբերում է տոկոսով փող տալուն, ապա դրանք բանկային ներդրումներ են, որոնք ես, ի դեպ, պահում եմ միայն հայկական բանկերում: Հիմնականում հայկական դրամով, բայց նաեւ դոլարով եւ եվրոյով»,-ասել է ԿԲ նախագահը:




























