Հայաստանի խորհրդարանը քննարկել է 100 մլն դոլար չափով հերթական փոխանցումը Զարգացման ասիական բանկի կողմից Հյուսիս-Հարավ մայրուղու համար:

Ինչպես հայտարարեկ է Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը, հերթական փոխանցումը նախատեսված է Թալինից մինչեւ Լանջիկ գյուղ 18,7 կմ հեռավորությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքներին:

Այդ միջոցների հաշվին ծրագրվում է սկսել Հայաստանի կենտրոնից իրանական սահման ձգվող Արտաշատ-Քաջարան ճանապարհի տեխինկական-տնտեսական հիմքերի կազմում(304 կմ):

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կկրճատի իրանական սահմանից մինչեւ վրացական սահման ձգվող ճանապարհը, հեռավորությունը 556-ի փոխարեն կկազմի 500 կմ՝ լեռնային հատվածների հարթեցման, նոր հարթ ճանապարհների կառուցման շնորհիվ(Վայոց Ձորի մարզի տարածքով Արարատից մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից Քաջարան): Կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 960 մլն դոլար, հիմնական հովանավորը Զարգացման ասիական բանկն է (մոտ 500 մլն դոլար):