Նոր մանրամասներ են հայտնի դարձել հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում, Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 27 շենքի 6-րդ հարկի պատշգամբից վայր ընկած աղջկա մասին:
Հայաստանի ոստիկանությունում եւ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած: Դեպքի վայր հասած փրկարարները 25-ամյա Մարինա Պողոսյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մարինան ներքին արյունահոսություն ունի:
Շենքի բնակիչները NEWS.am-ին հայտնել են, որ 25-ամյա Մարինան սովորել է թիվ 187 դպրոցում, ապա ուսումը շարունակել «Շիրակացի» քոլեջում: Նա ավարտել Բժշկական համալսարանը: Հարեւանների խոսքով՝ Մարինան իր ուժերով է ընդունվել համալսարան եւ սովորել անվճար: Նրանք քիչ հավանական են համարում, որ աղջիկը ինքնասպանության փորձի դիմեր:





























