Ըստ ԱՄՆ-ում հրապարակված նոր զեկույցի` ԱՄՆ բանակի վետերանները պատշաճ բուժում չեն ստանում:
Զեկույցում ասվում է, որ ռազմական գործողությունների գոտուց վերադարձած տասնյակ հազարավոր զինվորներ երբեք բժշկի մոտ ընդունելության չեն գնացել, կամ էլ երկար սպասել են, որպեսզի բժիշկը զննի իրենց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշ բուժաշխատողների պարտադրել են փաստաթղթերում գրանցել կեղծ բուժզննումների ամսաթվեր` պլանը կատարելու համար:
Քննությունն անցկացվել է, երբ պարզվել է, որ մի քանի վետերան է վախճանվել ժամանակին բուժզննում չանցնելու պատճառով:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է լուծել այդ խնդիրը: 2014 թ. վերջին հայրենիք կվերադառնան Աֆղանստանում ծառայած հազարավոր ամերիկացի զինվորներ:





























