«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք իր եւ իր ընտանիքի «գծատեր» լինելու մասին։

Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ Ձեր ընտանիքին պատկանող 57 համարի երթուղու համար ավելացրել եք «պլանը»։

Ինձ նման բաներ մի հարցրեք, որովհետեւ ես նման բիզնեսային տեղեկատվություններից շատ հեռու եմ։ Իսկ եթե ինձ հետ կապ ունի, ապա ես միայն մի բան կասեմ։ Ես եւ իմ ընտանիքի անդամները որեւէ ապօրինի գործարքի մեջ չենք կարող մտնել։

Որպես «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ի հիմնադիր նշված է Ձեր որդու անունը՝ Արման Սահակյանինը։

Եթե իմ որդին է, շատ լավ է, կուզենայի մի հատ էլ դու ունենայիր։

Ձեր որդին բիզնես ունի՞։

Ես բիզնես չունեմ։ Իմ որդիներն ազատ են, կարող են ցանկացած տեղ բաժնետեր դառնալ, որովհետեւ երբ իմ որդիներն աշխատում են, դրանից օգտվում են հարյուրավոր մարդիկ»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում