Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 10.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 5-ին փլուզվել է Վայոց ձորի մարզի Մալիշկայի գյուղամիջյան ավտոճանապարհը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտոճանապարհի եզրային հատվածի փլուզում (մոտ 2 մ լայնությամբ և 40 մ երկարությամբ):