Վաղուց հայտնի է մարդու եւ կենդանիների վրա օքսիտոցին հորմոնի հրաշագործ ազդեցության մասին: Այն ամրապնդում է ծնող-երեխա կապը, որոշ կենդանատեսակների մոտ մոնոգրամ հարաբերություններ պահպանում եւ այլն:
Ոչ պակաս հետաքրքիր է օքսիտոցինի ազդեցությունը մարդ-կենդանի հարաբերություններում: Պարզվել է, որ խաղալու ժամանակ մարդու եւ շների արյան մեջ այս հորմոնի պարունակությունը բարձրանում է:
Ճապոնացի գիտնականները փորձել են ստուգել՝ հնարավոր է արդյոք կենդանիների ընկերասիրության վրա ազդել դրսից: Նրանք 16 շների եւ նրանց տերերի մասնակցությամբ փորձ են կատարել: Շների քթի մոտ օքսիտոցինով սփրեյ կամ աղային լուծույթ են տարածել: Հետո կենդանիներին տերերի սենյակ են տարել եւ արձանագրել, փոխանցում է Vesti.ru-ն:
Օքսիտոցինի ազդեցության տակ գտնվող շները ավելի մեծ ուշադրություն եւ սեր են դրսեւորել տերերի նկատմամբ, քան աղային լուծույթ ստացողները:





























