Երեւանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ, հունիսի 9-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:





























