Երեւանի Արշակունյաց պողոտայում, հունիսի 9-ին, ժամը 16.30-ին, իրար են բախվել «Դեու» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Ռենո»-ն ինքնաբերաբար առաջ շարժվելով` վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























