«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:
1. Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս. թ. հունիսի 12-ին ժամը 10.00-ից մինչեւ հունիսի 13-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, Հալաբյան փող. 41-65, Բաշինջաղյան փող. 159-194 համարների եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Շիրազի, Մազմանյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
2. Պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. հունիսի 12-ին ժամը 09.00-ից մինչեւ հունիսի 13-ը ժամը 09.00-ն կդադարեցվի`
• Նորք -Մարաշ վարչական շրջանի,
• Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղ. 7-10, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշեն թաղամասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























