Նոր Կեսարիա գյուղի կենտրոնական փողոցում, հունիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում «Մերսեդես E 220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի եզրաքարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես E 220»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























