Հայաստանի ռուսական «Էրեբունի» ավիաբազայում կանցկացվի Բաց դռների օր: Միջոցառումը կսկսվի հունիսի 11-ին, ժամը 10-ին:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ միջոցառումը նվիրված է Ռուսաստանի օրվան: Կկատարվեն խմբային եւ միայնակ թռիչքներ ՄԻԳ-29 ինքնաթիռներով, ինչպես նաեւ հանդիպում, որի ընթացքում հանդես կգան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ներակայացուցիչները, ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: