Վրաստանի Ախմետա քաղաքում  անցկացվող ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարի երկրորդ օրը եւս հաջող է եղել հայ մարզիկների համար:

Երեւանի Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սաներ Սամվել Ղազարյանը (55 կգ) եւ Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ) զբաղեցրեցին համապատասխանաբար 5-րդ եւ 7-րդ տեղերը, իսկ արմավիրցի Էդգար Միքայելյանը (60 կգ), պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են Հարավային Կովկասի երեք երկրների մարզիկները: