Օրեգոն նահանգի թոշակառու Բրյուս Քեմբելլին տարվա 6 ամիսները ապրում է իր տանը՝ անտառում գտնվող Boeing 727 ինքնաթիռում: Շատ տարիներ աշխատելով որպես ինժեներ՝ Քեմբելլը ցանկացել է գտնել ժամկետն անցած ինքնաթիռների արժանի կիրառություն եւ հիմա դա նրան հաջողվել է, գրում է The Huffington Post-ը:
Գաղափարը իրագործելու համար Քեմբելլից պահանջվել է 10 տարի եւ գրեթե 220 հազար դոլար: Քեմբելը գնել է հին Boeing 727-ը եւ դարձրել այն տուն: Թոշակառուն չի ձգտել ինքնաթիռից ժամանակակից տուն սարքել, սակայն ցանկացել է այն մասնակիորեն վերադարձնել աշխատանքային վիճակի: Նա կարգի է բերել խուցը, աստիճանները, լուսադիոդային լուսավորում ապահովել, հաղորդում է NEWSru.com-ը:
Հիմա, երբ նախագիծը հաջողությամբ ավարտվել է Քեմբելը պատրաստվում է Ճապոնիայում Boeing 747 2-րդ տունը սարքել: Իր հետեւորդների համար թոշակառուն բացել է airplanehome.com կայքը, որտեղ հիմնվելով սեփական փորձի վրա, խորհուրդներ է տալիս՝ թե ինչպես ինքնաթիռը վերածել տան: Քեմբելը կանխատեսում է, որ ապագայում առեւտրականները ինքնաթիռ-տների վաճառքից շահութաբեր բիզնես կստեղծեն, սակայն դեռ յուրաքանչյուրը, ով ցանկանում է այդպիսի տուն, պետք է այն ինքնուրույն սարքի:
Տների նոր հայեցակարգի երկրպագուները նույնիսկ Facebook-ում էջ ունեն: Այդ էջում նշվում է, որ ինքնաթիռ-տան մակերեսը միջինում համընկնում, է ավանդական տան մակերեսի հետ. այնտեղ տեղ կգտնվի հյուրասենյակի, երկու ննջասենյակների եւ լոգարանի համար: Շինարարության վրա ծախսերը կազմում են 35-55 հազար դոլար (առանց ինքնաթիռի գնի):





























