Սերժ Սարգսյանի պարզապես հեռացումը Հայաստանին չի փրկի: Այս մասին հունիս 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ՀՅԴ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ Կառավարութանը Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցություն, ՀԱԿ «Ժառանգություն») կողմից ներկայացնելով 12 պահանջները:
Նա հիշեցրեց, որ քառյակը սպասում է իր պահանջների իրականացմանը մինչեւ սեպտեմբերի 30-ը: «Հակառակ դեպքում մենք նորից կհավաքվենք եւ կփորձենք քննարկել մեր հետագա գործողությունները: Իհարկե, մենք մեր նպատակին չենք կարող հասնել, եթե չորոշենք՝ ինչպիսի համակարգ պետք գործի Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Պետք է ձեւավորել համակարգ, որը թույլ չի տա կրկնել Սարգսյանի ռեժիմի սխալները», - հայտարարեց Ռուստամյանը:
Նշենք, որ պահանջները վերաբերվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտ» գործարանի վերականգնմանը, ճանապարհային կանոնների խախտումների համար տուգանքների վերանայմանը, 100%-ոց խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ ցանկացած միջազգային ինտեգրումից հրաժարմանը, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























