Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հունիսի 1-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա ընթացքում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցին առնչվող մանրամասներ: Ընդգծվել է այցի շրջանակներում նախատեսվող հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի անցկացման կարեւորությունը: Հույս է հայտնվել, որ Սաադ Հարիրիի այցը Հայաստան լավ հնարավորություններ կստեղծի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման եւ ընդլայնման համար:

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Բեյրութում Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդեսի անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար: