Մարդու ինքնանույնականացումն ամբոխի հետ օգնում է խուսափել հրմշտոցից՝ նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում: Բրիտանացի գիտնականները նման եզրակացության են հանգել 2012 թ. մահմեդականների  Մեքքա ուխտագնացության ժամանակ արված ուսումնասիրության ընթացքում, փոխանցում է Gazet.ru-ն:

Այդ տարի ամբոխի խտությունը Մասջիդ ալ Հարամում կազմել էր 8 մարդ՝ մեկ քմ-ի վրա: Իսկ  հետազոտողները հարցման են ենթարկել 1194 ուխտավորի:

Ըստ գիտնականների, երբ մարդիկ իրենց ինքնանույնականացնում են ամբոխի հետ, խուսափում են հրմշտոցից, իսկ միջոցառման ընդհանուր անվտանգության մակարդակն ավելի է բարձրանում: