Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր ռեկորդ է սահմանել՝ միաժամանակ կախաղան բարձրացնելով 24 բանտարկյալի:

Բոլոր դատապարտյալներն էլ մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ: Այս մահապատիժն Իրանի հետհեղափոխական պատմության ամենախոշոր զանգվածային մահապատիժն է: Դրանից առաջ կայացած զանգվածային ամենամեծ մահապատիժը եղել է հուլիսին, երբ կախաղան են հանվել միաժամանակ 20 դատապարտյալ:

Նշենք, որ 2009-ի սկզբից Իրանում մահապատժի է ենթարկվել 219 մարդ: Իրանում մահապատիժներն իրականացվում են «ձգձգվող կախաղանով»՝ դատապարտյալի տանջանքները երկարացնելու եւ նրան ավելի տանջալից սպանելու համար:

Մահապատիժների քանակով Իրանը զիջում է միայն Չինաստանին, որտեղ տարեկան մահվան են դատապարտվում մոտ 5 հազար դատապատրյալի: Չինաստանում մեկ տարվա ընթացքում ավելի շատ են մահապատժի ենթարկում, քան ողջ աշխարհում: