ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին կազմել է 412.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.86 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.72 դրամ (նվազել է 4.47 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.98 դրամ (նվազել է 0.05 դրամով)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 691.58 դրամ (նվազել է 2.15 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,603.99 դրամ, արծաթը՝ 253.13 դրամ, պլատինը՝ 19,193.61 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հունիսի 10-ին կատարվել է 4,9 մլն դոլարի առքուվաճառք։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը
կազմել է 410.76 դրամ, առաջարկը՝ 411.00 դրամ։




























