Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման  հանձնաժողովը ծրագրում է «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ում էներգիայօ կորուստների մակարդակը նվազեցնել է 12.4 տոկոսից մինչեւ 11.2 տոկոս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով՝ Հասարակական ծառայությունների կարգավորման  հանձնաժողովը սակագնի մեջ ներառում է 12,4 տոկոսը: 2013թ.-ին «Էլցանցերի» էներգիայի կորուստը կազմել է 12,97 տոկոս: 4,97 տոկոսն ինքնուրույն պետք է վճարեն, հավելել է Բաղրամյանը:

«Հայաստանի էլցանցերի» կորուստներն էլեկտրաէներգիայի սակագնի կազմման ժամանակ հաշվի է առնում Հայաստանի էներգետիկայի ԳՀԻ-ն: Հանձնաժողովը դրան է ավելացնում նաեւ 1 տոկոս առեւտրական պարտքերի մարման համար: Անխուսափելի են կորուստները 2014թ.-ին, որոնք հաշվվում են 10.2 տոկոսի չափով: «Մեր 1 տոկոսով ստացվում է 11.2 տոկոս: Փաստացի ավելի բարձր է, սակայն «Էլցանցերը» պետք է ջանք գործադրեն, քանի որ մենք չենք նախատեսել 1 տոկոսից ավել տրամադրել»,-հայտարարել է Բաղրամյանը: Նա նշել է, որ «Էլցանցերը» իր գործունեության սկզբից էապես նվազեցրել է կորուստները՝ 30-40 տոկոսից մինչեւ 12.97 տոկոս:

Նշենք, որ էներգիայի կորուստն արդի խնդիր է Հայաստանի համար: դեռ 20085թ.-ին Համաշխարհային բանկի անցկացրած հետազոտության համաձայն՝ էներգաարդյունավետության ներդրումները կարող են 132 մլրդ դրամ խնայել: Կորուստների աղբյուրներից մեկն էլեկտրահաղորդման ցանցն է, որը միջին տարիքը գերազանցում է 40 տարին: