Լիբանանի մշակույթի նախկին նախարար, քաղաքագետ, պրոֆեսոր Հասան Սալամեի եւ հայուհու աղջիկը պայմանագիր է կնքել «Tout à l’écran» ընկերության հետ, որը «France 2» ֆրանսիական ալիքով թողարկում է Լորան Ռյուքեի «Մենք չենք քնում» հեռուստահաղորդումը: Այսպիսով, նա կփոխարինի ծրագրի հաղորդավարուհիներից մեկին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը:

Լեա Սալամեն լրագրողական կարերան սկսել է «Ֆրանսիայի խորհրդարանական ալիքում»: Այնուհետեւ նա սկսել է աշխատել «France 24» եւ «iTélé» հեռուստաալիքներում: 2013թ. սկզբից նա վարում է «Դա վիճելի է» եւ « Չխաբենք մեկս մյուսին» թոք-շոուները: Իր խստությամբ հայտնի լրագրողուհին, ով վիրավորվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ, այժմ կհայտնվի Էմերիկ Կարոնի կողքին «France 2»-ում սեպտեմբերի սկզբից: