Ամերիկացի կենսաբաններն ուսումնասիրել են մարդկանց ուղին Եվրոպա՝ նեոլիթի ժամանակաշրջանում: Նրանք ուսումնասիրել են Եվրոպայից, Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից հազարավոր մարդկանց ԴՆԹ նմուշներ: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ գենետիկ նյութը սկսում է խիստ տարբերվել Միջերկրականում ապրող մարդկանց մոտ: Դա տեղի է ունենում խիստ օրինաչափ՝ արեւելքից արեւմուտք, փոխանցում է Gazeta.ru-ն:
Գիտնականները պարզել են, որ այդպիսի շրջաններում խառնված են պալեոթիկ մարդկանց գեները, որոնք Եվրոպա են գաղթել 35 հազար տարի առաջ, ինչպես նաեւ նեոլիթիկ մարդկանց գեները, որոնք Եվրոպա են եկել ընդամենը 9 հազար տարի առաջ:
Ըստ գիտնականների՝ նեոլիթի ժամանակաշրջանի մարդիկ Եվրոպա են ժամանել Աֆրիկայից եւ Արեւելքից՝ անցնելով Միջերկրական ծովի կղզիները, ինչով էլ պայմանավորված է համապատասխան գենետիկ բազմազանությունը:





























