Իրաքի Մոսուլի շրջանից հեռացել են 65 հայ ընտանիքներ ահաբեկիչների պատճառով: Լիբանանում հրատարակվող «Ազդակ» պարբերականի փոխանցմամբ, խմբագրության հետ կապ է հաստատել Իրաքի Ազգային իշխանության  պատասխանատուներից Պարույր Հակոբյանը եւ փոխանցել‚ որ Մոսուլի շրջանը գրավված է հակակառավարական ուժերի կողմից:

Դրա հետեւանքով շրջանի ազգաբնակչությունը‚ որոնց թվում 65 հայ ընտանիքներ եւ ծխական քահանան հեռացել են շրջանից։ Պարույր Հակոբյանը հայտնել է, որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել։