Ոստիկանները հունիսի 6-ին Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել հետախուզման մեջ գտնվող Հրաչիկ Անտոնյանին:

Երեւանի բնակիչ, 50-ամյա Հրաչիկ Անտոնյանն անցած տարվա սեպտեմբերի 26-ին Ավետ Ավետիսյան փողոցում վեճի էր բռնվել մի քաղաքացու հետ եւ մարմնական վնասվածքներ ստացել: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Այս ամիսներին Հրաչիկը գտնվում էր հետախուզման մեջ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: