Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ հյուպատոսության աջակցությամբ Հյուսիսային Օսեթիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր ցանկացողներին տրամադրել է տեղեկանք առ այն, որ ս.թ. մայիսի 17-ի առավոտյան ժամը 11.00-ից մինչեւ հատուկ կարգադրություն լինելը Վերին Լարս – Կազբեկ ավտոճանապարհը փակ է փլուզման պատճառով:

Տեղեկանքը տրամադրվում է այն նպատակով, որ ՌԴ-ում գտնվելու թույլտվության ժամկետը լրացած քաղաքացիները, ինչպես նաեւ ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացած ավտոմեքենաների տերերի ՌԴ համապատասխան մարմինների հետ հնարավոր խնդիրները բացառելու համար:

Հունիսի 9-ին, վրացական կողմի հետ համաձայնեցված, գիտնականներից, երկրաբաններից, ինժեներներից եւ այլ մասնագետներից բաղկացած ռուսական պատվիրակություն է մեկնել դեպքի վայր` տեղում իրավիճակին ծանոթանալու եւ ճանապարհի բացման ժամկետների առավել ստույգ պատկերացում կազմելու նպատակով:

Դոնի Ռոստովում ՀՀԳլխավոր հյուպատոսությունը իր խորը երախտագիտությունն է հայտնում Վլադիկավկազի հայ համայնքին, ի դեմս նախագահ Արաքսյա Սաֆրանիդիի, փոխնախագահներ Վլադիմիր Մանասյանի եւ Հրանտ Խաչատրյանի, մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար: