Որքան շատ ենք հանուն Հայաստանի «բարօրության» վարկեր վերցնում, այնքան մարդիկ ավելի վատ են ապրում: Հայտարարությունը հունիսի 10-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Նարիա Զոհրաբյանն է հնչեցրել: Նրա խոսքով, Հայաստանը արտասահմանյան վարկերից գրեթե ոչ մի լավ բան չի տեսել` ընդամենը ՀՆԱ-ի հետ համեմատությամբ արտաքին պարտքն է աճում, որ վաղը-մյուս օրը կարող է 5 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագծին մոտենալ: Իսկ 2013թ. ավարտին 3 մլրդ 899 մլն դոլարի պարտք ենք ունեցել:

«Ներկայիս իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ այդպիսի արատավոր եւ անպատասխանատու քաղաքականությունը ոչինչ չի տա ժողովրդին: Վարկային միջոցները պետք է գոնե հմուտ կառավարմամբ օգտագործվեն», - հավելել է խորհրդարանականը: