Հայաստանի տնտեսությունը աշխատանքային միգրանտների կողմից ուղարկվող տրանսֆերների արդարացի շրջանառության կարիք ունի: Հայտարարությունը հունիսի 10-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է հնչեցրել:

«Աշխատանքների միգրանտների կողմից ուղարկվող տրանսֆերներն իրենց մեծությամբ անգամ պետբյուջեի հետ են համատեղելի, սակայն կառավարությունը ոչինչ չի անում` դրանք տնտեսության մեջ ներգրավելու համար: Ես տնտեսագետ չեմ, բայց բնազդաբար կարող եմ ասել` դա հարկավոր է անել», - ընդգծել է խորհրդարանականը:

Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ, տրասֆերները, կառավարության կողմից մեկը մյուսի հետեւից ստացվող, բայց եւ դատապարտված վարկային միջոցների համեմատ, կարող են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել տնտեսությանը: «Մի վարկով մյուսն են փակում. այդպես երկար չես ձգի», - հայտարարել է պատգամավորը: