Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է «ձմեռային ժամանակի» անցնելու օրինագիծը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախաձեռնությունն ընդունվել է գրեթե միաձայն՝ 436 կողմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ: Համապատասխան փոփոխությունները, որ ներկայացվել են բոլոր խմբակցությունների 115 պատգամավորների նախաձեռնությամբ,առաջարկվել է անել «Ժամանակի հաշվարկման մասին» օրենքում:
Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2014թ. հոկտեմբերի 26-ի ժամը 2:00-ից:





























