Հայաստանում ցանցին էլեկտրակայանների էներգիայի մատակարարման միջին սակագինը կարող է 16.3-ից հասնել 19 դրամի մեկ կՎտ/ժ դիմաց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: 2 դրամով կավելաբա բաշխողիէ «Հայաստանի էլեկտրացանցերի» միջակայքը: Վերջնական սակագինը կավելանա 3.8-4 դրամով:

Բաղրամյանը նշել է, որ Հայաստանի էներգահամակարգում 20 մլրդ դրամի պակասորդ է գոյացել, որից 6.8-ը ձեւավորվում է «Էլեկտրացանցերում»: «Թեեւ «Էլցանցերը» եւ պահում են այդ վճարի համար, սակայն մի շարք դեպքերում նրանք ստիպված են հավելյալ ծախսեր կատարել ցանցի բարձր լարման հատվածներում»,- պարզաբանել է Բաղրամյանը:

Մնացած գումարը վնասն է, որը գոյացել է ավելի թանկ էլեկտրաէներգիա գնելու պատճառով 2013թ.-ին, ինչպես նաեւ Հրազդան եւ Որոտան գետերի ջրի ցածր մակարդակի պատճառով: Վնասը կբաժանվի առաջիկա 3 տարիների վրա:

7 մլրդ դրամի պակասն ունի Երեւանի ՋԷԿ-ը: Եւս 2 մլրդ կպահանջվի «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» Համաշխարհային բանկի եւ « KfW »-ի վարկերի մարման համար: Նույնքան գումար հարկավոր է Հայկական ԱԷԿ-ի նոր ջրհորների հորատման համար: Զարգացման եւ վերանորոգման եվրոպական բանկի եւ Զարգացման Ասիական բանկի վարկերի մարման համար 700 մլն կպահանջվի Միջազգային էներգետիկ կորպորացիային: Վերջապես 1.1 մլրդ կպահանջվի փոքր ՀԷԿ-երին արժութային տատանումների եւ սակագների կարգավորումների համար: