Պետդուման այսօր անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովին եւ համաձայնություն է տվել նրան պատասխանատվության ենթարկել խոշոր չափի խարդախությունների գործով: Միտրոֆանովը չի կորցնում պատգամավորական մանդատը:

Որոշման օգտին քվեարկել է 431 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Ոչ ոք որոշմանը դեմ չի քվեարկել: Գլխավոր դատախազությանը Միտրոֆանովին անձեռնմխելիությունից զրկելու համար դիմել են մայիսի վերջին, հայտնում է «Gazeta.ru»-ն:

Հնարավորություն է ստեղծվել պաշտոնապես հետաքննել Միտրոֆանովի հնարավոր մասնակցությունը քրեական հանցագործության: Միտրոֆանովը չի կորցնում իր պատգամավորական մանդատը եւ շարունակելու է աշխատել պետդումայում մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը: Ինքը պատգամավորը անձեռնմխելիությունից զրկելու որոշումն անվանել է սպասելի ու ընդգծել է, որ «ավելի լավ է զբաղվել գործի ուսումնասիրմամբ, քան լրատվամիջոցներում քննարկելով»:

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդում էին՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն Միտրոֆանովին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար՝ դրամաշորթման գործով ցուցմունք տալու համար: Քննության վարկածով՝ Ռադիշ Սուտիեւը, ինքը պատգամավորը եւ նրա օգնական Ալեքսանդր Դերեվշչիկովը 200 հազար դոլար են շորթել Վյաչեսլավ Ժարովից, ինչի դիմաց խոստացել են Արբիտրաժային վերաքննիչ դատարանի անհրաժեշտ որոշում: