Թուրքական խորհրդարանի  իշխանական եւ ընդդդիմադիր խմաբակցությունները չեն կարողացել համաձայնության հասնել Իսրայելի դեմ քննադատական հռչակագրի  ընդունման հարցում:

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` 4 կուսակցությունների ներկայացուցիչները քննարկումների վերջում համաձայնության էին հասել դեկլարացիայի տեքստի շուրջ, սակայն ավելի ուշ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սուաթ Քըլըչը հայտնել է, որ այդ տեքսով դեկլարացիան իրենք չեն ստորագրի: Այդ պատճառով, պատրաստված հռչակագիրը չի հրապարակվել: