Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19-ի սահմաններում Գեւորգ Մարգարյանը վարելով ՈՒԱԶ 469 մակնիշի 373 VV 01 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով վարորդ Գ. Մարգարյանը ու նրա ուղեւորներ՝ Դավիթ Գեւորգյանը, Արման Ճաղարյանը Վահե Տեր-Վարդանյանը եւ Ժոռա Ահարոնյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վարորդին եւ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այնուհետեւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները:
Նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԻՆ ՓԾ հաշվեկշռում եւ վարորդն ու ուղեւորները ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ են:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում
































