Հայաստանի էլեկտրացանցերը չպետք է իրենց դժվարությունները բարդեն քաղաքացիների վրա: Այդ մասին խորհրդարանում հունիսի 10-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նա նշել է, որ եթե անցյալ տարի թանկացումը բացատրում էին գազի գնի բարձրացմամբ, ապա այս տարի բերվում են էլեկտրակայանների դժվարությունները: «Համարենք անցյալ տարի դժվար էր: Սակայն նրանք ցանկանում են, որ դրա համար վճարեն հասարակ քաղաքացիները, այն էլ մի քանի տարի: Ասում են, որ Երեւան ՋԷԿ-ը, Հրազդան ՀԷԿ-ը, Հայկակն ԱԷԿ-ը վնասով են աշխատում: Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե խոսքը երկրի խոշորագույն էլեկտրակայանների մասին է»,- ընդգծել է Մելքումյանը:
10 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացումը, հավելել է նա, չի կարող չհանգեցնել շղթայական ռեակցիայի եւ այլ ապրանքները թանկացման, որոնց ինքնարժեքում էլեկտրաէներգիայի բաղադրիչ կա:




























