Երեւանից Կրասնոդար չվերթ իրականացնող ինքնաթիռում մահացել է Հայաստանի քաղաքացի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Պաշկովսկի» օդանավակայանի ավիադիսպետչերական ծառայության աղբյուրին:
«Նախօրեին ինքնաթիռի անձնակազմը հայտնեց ինքնաթիռում գտնվող ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Անձնակազմի զեկուցումից մի քանի րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Կրասնոդարի օդանավակայանում, սակայն այդ ընթացքում ուղեւորն արդեն մահացել էր», - հաղորդում է աղբյուրը:
Ենթադրվում է, որ Հայաստանի քաղաքացու մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:




























